Բելինգհեմը, Կիմիխը, Գնաբրին և Կոլո Մուանին ESPN-ի վարկածով Բունդեսլիգայի լավագույն խաղացողների թիմում են
Մյունխենի «Բավարիայի» երկու խաղացողներ Ջոշուա Կիմիխը և Սերժ Գնաբրին, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին ESPN-ի վարկածով ընդգրկվել են Գերմանիայի առաջնության՝ տարվա թիմում:
Ամբողջական թիմն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Ֆրեդերիկ Ռոնոու (Բեռլինի Յունիոն)
Պաշտպաններ՝ Ժերեմի Ֆրիմպոնգ (Բայեր Լևերկուզեն), Վիլի Օրբան (ՌԲ Լայպցիգ), Նիկո Շլոտերբեկ (Բորուսիա Դորտմունդ), Ռաֆայել Գերեյրո (Բորուսիա Դորտմունդ);
Կիսապաշտպաններ՝ Մուսա Դիաբի («Բայեր»), Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Ջոշուա Կիմմիխ («Բավարիա»), Սերժ Գնաբրի («Բավարիա»);
Հարձակվողներ՝ Քրիստոֆեր Նկունկու (ՌԲ Լայպցիգ), Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»):
Հիշեցնենք, որ 2022/2023 մրցաշրջանում Մյունխենի «Բավարիան» հաղթեց Գերմանիայի առաջնությունում։