«Միացյալ Ռուսաստանն» ի վիճակի է երկրի նոր սուբյեկտներում կենսամակարդակը հասցնել ռուսական միջին մակարդակի․ Դմիտրի Մեդվեդև
«Միացյալ Ռուսաստանն» (ռուս․՝ Единая Россия) ի վիճակի է երկրի նոր սուբյեկտներում կենսամակարդակը հասցնել ռուսական միջին մակարդակի, և մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց ՌԴ-ում իշխող կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ կուսակցության գլխավոր խորհրդի նիստում։
«Մեր խնդիրն է երկրի նոր շրջաններում կենսամակարդակը հասցնել ռուսական միջին մակարդակի, դա այնքան էլ հեշտ չէ անել, քանի որ ես և դուք հասկանում ենք իրական վիճակը։ Մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունները շարունակվում են, բայց մյուս կողմից, մենք կարող ենք դա անել և այս ուղղությամբ պետք է աշխատել, առանց ձեռքերը ծալելու աշխատել։ Այս նպատակին կարելի է հասնել միայն կուսակցության և դաշնային և շրջանային կառավարման մարմինների սերտ համագործակցությամբ»,- ասաց կուսակցության նախագահը։
Նա հույս հայտնեց, որ դրա համար անհրաժեշտ որոշումները կընդունվեն։ «Սա լրացուցիչ վերանորոգում պահանջող գործընթաց է, սակայն այն ընթացքի մեջ է»,- հավելեց Մեդվեդեւը։