Փրկարարները տեղի ուժերի հետ տանիքի թիթեղյա ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
Մայիսի 31-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի փողոցի տներց մեկի մոտակայքում քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան տանիքից մոտ 9 քմ հատված ուժեղ քամու հետևանքով ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա:
Փրկարարները տեղի ուժերի հետ տանիքի թիթեղյա ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից»,- ասված է հաղորդագրության մեջ։