Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել հայոց թագավորանիստ քաղաքի տարածքում
Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ստուգայց են իրականացրել Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հնավայրի Արաքսամերձ հատվածում։ Այդ տարածքում է գտնվում հասարակական բաղնիքի պեղված հատվածը: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել հնավայրի 1-ին բլուրի տարածքում, կատարել լուսանկարահանման աշխատանքներ։ Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 …