«Փաշինյանի ստորագրությամբ է Արցախը հայտնվել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լվանա՞լ». Դավիթ Գալստյան
«Արցախում իրավիճակը նույնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մեջ ենք, և գնալով ավելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդեն դատարկվում է, դա նույնպես բնապահպանական աղետ է, և, ցավոք, օրվա իշխանությունները չեն կարողանում այդ մասին իրականությունը ներկայացնել միջազգային հանրությանը, որ՝ եթե այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապված Սարսանգի ջրամբարի հետ»: