Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրшվորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Մայիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 45-ամյա Սմբատ Պողոսյանի վարած Նիսսան մակնիշի և 27-ամյա Յուրի Մուսայելյանի վարած Ռենո մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական …
The post Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրшվորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ appeared first on ԳԱԼԱ.
Մայիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 45-ամյա Սմբատ Պողոսյանի վարած Նիսսան մակնիշի և 27-ամյա Յուրի Մուսայելյանի վարած Ռենո մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Էդգար Կուրղինյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Ռենո-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրшվորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ appeared first on ԳԱԼԱ.