Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ կաջակցի կարտելների միջև խաղաղությանը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ կաջակցի երկրի ամենահզոր ու դաժան կարտելների հետ համաձայնագրի կնքմանը, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը երկրում: Այս մասին գրել է The Guardian-ը։
«Ես համաձայն ու հուսով եմ, որ մենք կհասնենք խաղաղության․ դա այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք»,- ասել է Ամլօն իր ամենօրյա առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ, երբ հարց է եղել առաջարկվող պայմանագրի մասին:
«Բռնությունն անբանական է։ Եվ մենք շարունակելու ենք խաղաղություն փնտրել, խաղաղության հասնել։ Եվ դա այն է, ինչ մենք անում ենք։ Իսկ եթե կա նման նախաձեռնություն, իհարկե մենք աջակցում ենք»,- նշել է հյուսիսամեիկյան երկրի ղեկավարը։