Դուբայի տները չհայտարարագրած նախկին պաշտոնյաների մասին հոդվածից հետո փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
«Հետք». Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հրապարակման հիման վրա, որում անդրադարձել էինք նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաների եւ նրանց հարազատների կողմից Դուբայում ձեռք բերված, սակայն չհայտարարագրված անշարժ գույքին: Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա եղբոր՝ նախկին պատգամավոր (մինչ այդ էլ եղել է քաղաքաշինության փոխնախարար, ապա՝ Քաղշինպետկոմի նախագահի տեղակալ) …