Մոուրինյոն իր մեդալը նվիրել է «Ռոմայի» պատանի երկրպագուին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիային» պարտվելուց հետո իր արծաթե մեդալը նվիրել է իտալական թիմի պատանի երկրպագուին: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ արենայում» կայացած եզրափակչի հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Սևիլիան» հաղթել էր 4-1 հաշվով և 7-րդ անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը: Մոուրինյոն մարզչական կարիերայում …
The post Մոուրինյոն իր մեդալը նվիրել է «Ռոմայի» պատանի երկրպագուին appeared first on ԳԱԼԱ.
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի եզրափակիչում իսպանական «Սևիլիային» պարտվելուց հետո իր արծաթե մեդալը նվիրել է իտալական թիմի պատանի երկրպագուին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ արենայում» կայացած եզրափակչի հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Սևիլիան» հաղթել էր 4-1 հաշվով և 7-րդ անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:
Մոուրինյոն մարզչական կարիերայում առաջին անգամ է պարտվել եվրագավաթների եզրափակիչներում: Նախորդ 5 դեպքերում պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմերը հաղթել էին վճռորոշ խաղերում:
The post Մոուրինյոն իր մեդալը նվիրել է «Ռոմայի» պատանի երկրպագուին appeared first on ԳԱԼԱ.