«Ադրբեջանի ինչի՞ն է պետք խաղաղությունը, նրանց Արցախն է պետք. ի՞նչ է, վախենում են, որ հայերը կվերցնեն Բաքու՞ն, Գյանջա՞ն…»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում նշեց՝ ինչպես մոսկովյան, այնպես էլ Մոլդովայում կայացած բանակցություններում բեկման սպասելիքներ չունի: Ադրբեջանը ստրատեգիական մարտավարությամբ է գնում առաջ՝ հնարավոր եղանակներով ճնշում գործադրել Հայաստանի եւ Արցախի վրա. սպառնալիք պարունակող հայտարարություններ անել, էսկալացիա սանձազերծել առաջնագծում, շարունակել բլոկադան եւ երրորդ երկրների միջոցով դիվանագիտական ճնշում գործադրել: Իսկանդրյանն ասում է, այսպիսով, պատերազմը մեզ …
The post «Ադրբեջանի ինչի՞ն է պետք խաղաղությունը, նրանց Արցախն է պետք. ի՞նչ է, վախենում են, որ հայերը կվերցնեն Բաքու՞ն, Գյանջա՞ն…» appeared first on ԳԱԼԱ.
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում նշեց՝ ինչպես մոսկովյան, այնպես էլ Մոլդովայում կայացած բանակցություններում բեկման սպասելիքներ չունի: Ադրբեջանը ստրատեգիական մարտավարությամբ է գնում առաջ՝ հնարավոր եղանակներով ճնշում գործադրել Հայաստանի եւ Արցախի վրա. սպառնալիք պարունակող հայտարարություններ անել, էսկալացիա սանձազերծել առաջնագծում, շարունակել բլոկադան եւ երրորդ երկրների միջոցով դիվանագիտական ճնշում գործադրել: Իսկանդրյանն ասում է, այսպիսով, պատերազմը մեզ համար չի ավարտվել, այն շարունակվում է՝ զենքերի փոխարեն այլ գործիքների կիրառմամբ: Ընդ որում, ադրբեջանական պահանջները անընդհատ փոխվում են. մի հանգրվանի հասնելով, պահանջում են այլ բան: Ուկրաինական ճակատում տեղի ունեցող պրոցեսները հնարավորություն ընձեռեցին հարեւան երկրին կոշտացնել իր դիրքորոշումը: Եւ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ արեւմուտքը, Ռուսաստանը բացի հայտարարություններից, այլ քայլեր չեն ձեռնարկի: «Այնպես չէ, որ բոլորը երջանիկ են, բայց հանդուրժում են այն, ինչ անում է Ադրբեջանը»: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Հայաստանի իշխանությունների ակնկալիքն այն է, որ այս փուլում Ադրբեջանը կվերցնի այն, ինչ պետք է իրեն եւ թուղթ կստորագրի, այսպես կոչված «կադաստրի վկայականը»…
«Սա մոտավորապես այն է, ինչի մասին խոսում էր Հայաստանի վարչապետը, երբ ասում էր կադաստրի վկայականի մասին: Խոսքն այն մասին է, որ գտնվի մեկը, ով կվկայի, որ «բնակարանը» քեզ է պատկանում: Դրանից հետեւում է, որ եթե ինչ որ մեկը փորձի այդ բնակարանը խլել քեզանից, կամ հավակնել, կամ զավթել սենյակները, այդ ժամանակ դու կգնաս ոստիկանություն եւ կասես՝ կադաստրում գրված է չէ՞, որ բնակարանն իմն է: Արեք այնպես, որ դուրս գան իմ տնից: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ չկա ոստիկանություն աշխարհաքաղաքական հարաբերություններում»:
Քաղաքագետը պնդում է՝ ցանկացած թուղթ, որն այսօր կստորագրի Ադրբեջանը, մեզ չի տա որեւէ երաշխիք, որ վաղը այդ երկիրը չի շարունակի վարել այն նույն քաղաքականությունը, ինչ այսօր:
The post «Ադրբեջանի ինչի՞ն է պետք խաղաղությունը, նրանց Արցախն է պետք. ի՞նչ է, վախենում են, որ հայերը կվերցնեն Բաքու՞ն, Գյանջա՞ն…» appeared first on ԳԱԼԱ.