Սպալետին ճանաչվել է Ա սերիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Մրցանակը մարզչին կհանձնվի Իտալիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպումից առաջ, երբ հունիսի 4-ին «Նապոլին» կխաղա «Սամպդորիայի» հետ։ Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ: Սպալետին ավելի վաղ հաստատել էր, որ մրցաշրջանի …
The post Սպալետին ճանաչվել է Ա սերիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ appeared first on ԳԱԼԱ.
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Մրցանակը մարզչին կհանձնվի Իտալիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպումից առաջ, երբ հունիսի 4-ին «Նապոլին» կխաղա «Սամպդորիայի» հետ։
Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ:
Սպալետին ավելի վաղ հաստատել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է թիմից ու 1 տարի դադար կվերցնի մարզչական կարիերայում:
The post Սպալետին ճանաչվել է Ա սերիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ appeared first on ԳԱԼԱ.