Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի․ ընդդիմությունը կոչ է անում հրաժարական տալ
Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի, հաղորդում է Hindustan Times-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ այս պահին գրանցվել է 294 մարդու մահ։ Եվս 100 ուղևոր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժածների թիվը գերազանցում է 1000-ը։ Վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն երկաթուղային աղետի ֆոնին ընդդիմությունը կոչ է անում Հնդկաստանի երկաթուղիների, կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավային …
The post Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի․ ընդդիմությունը կոչ է անում հրաժարական տալ appeared first on ԳԱԼԱ.
Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի, հաղորդում է Hindustan Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ այս պահին գրանցվել է 294 մարդու մահ։ Եվս 100 ուղևոր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժածների թիվը գերազանցում է 1000-ը։
Վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն երկաթուղային աղետի ֆոնին ընդդիմությունը կոչ է անում Հնդկաստանի երկաթուղիների, կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավային հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ երկրի արեւելքում գտնվող Օդիշա նահանգի Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարդատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել ռելսերից և հայտնվել հարակից գծի վրա։
The post Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի․ ընդդիմությունը կոչ է անում հրաժարական տալ appeared first on ԳԱԼԱ.