Բենզեման, Ազարը, Ասենսիոն ու Մարիանոն հրաժեշտ տվեցին առաջնության վերջին խաղում (լուսանկարներ, տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» հարկի տակ՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հրաժեշտ տվեցին ակումբի հարձակվողներ՝ ֆրանսիացի ավագ Կարիմ Բենզեմային, բելգիացի Էդեն Ազարին, իսպանացի Մարկո Ասենսիոյին ու դոմինիկացի Մարիոն Դիասին։
Իսպանիայի առաջնության վերջին 38-ի տուրի խաղում «սերուցքայինները» ոչ ոքի՝ 1-1 խաղացին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Մադրիդցիների կազմում գնդակի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։
Բենզեման խաղին մասնակցեց մեկնարկային կազմում։ Իսկ Ասենսիոն՝ փոխարինման մտավ, այնուհետև նորից փոխարինվեց։ Ազարն ու Մարիանոն մնացին պահեստայինների նստարանին։