Հռոմի պապը հոսպիտալացվել է վիրահատության համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր հոսպիտալացվել է վիրահատության համար։ Բժիշկների խումբը որոշել է, որ 86-ամյա Ֆրանցիսկոսը որովայնի պատի վիրահատության կարիք ունի առաջացած ճողվածքը վերացնելու համար։
Նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում։
Վերջին երկու տարվա ընթացքում սա նրա երկրորդ վիրահատությունն է։