Ադրբեջանում ԵՄ առաքելության տեղակայման մասով ամենևին լավատեսական ազդակներ չենք ստացել․ ԳԴՀ պաշտոնյա
Ադրբեջանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության տեղակայման մասով ամենևին լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից։ Այս մասին Հայաստանում լրագրողներին ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Թեև կարծում ենք, որ խաղաղության և անվանգության հարցը ոչ միայն Հայաստանի խնդիրն է։ Եվ Ադրբեջանը նույնպես պետք է մասնակից դառնա ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության հաստատմանը։ Սա առաջարկ է, որը ներկայացնում ենք կողմերին ու սպասում նրանց պատասխանին»,- ասաց գերմանացի պաշտոնյան։
Բունթեսթագի դիվանագիտական հանձնաժողովի ղեկավարը նաև հաստատեց, որ Ադրբեջանում ԵՄ առաքելությունա տեղակայելու հարցով բանակցություններ են ընթացում Բաքվի հետ