Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները
Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հաղորդում է IRNA-ն։