Ուկրաինական հարձակումը սկսել է, բայց թշնամին ճակատի ոչ մի հատվածում հաջողության չի հասել. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Life-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը սկսվել է, սակայն հակառակորդը չի հասել իր առջև դրված խնդրին ռազմաճակատի ոչ մի հատվածում։
«Կարելի է ասել, որ հարձակումը սկսվել է: Բայց ոչ մի հատվածում ուկրաինական զորքերը չեն հասել իրենց առաջադրանքին: Հակառակորդը ոչ մի հատվածում հաջողություն չի ունեցել»,- ասել է ՌԴ ղեկավարը: