ՀՀ Ազգային բանկը հյուրընկալել է Mastercard Academy-ի ռիսկերի վորքշոփը
ՀՀ Ազգային բանկում Mastercard Academy-ի կողմից անցկացվեց երկօրյա վորքշոփ, որի հիմնական թեման վճարային քարտերի ոլորտում կիբերանվտանգության և խարդախությունների դեմ պայքարն էր։ Հանդիպման նպատակն էր Հայաստանի վճարային շուկայի մասնակիցներին ծանոթացնել անվտանգության վերջին պահանջներին և քարտային գործառնությունների անընդհատ զարգացող միտումներին: Վորքշոփն վարում էր Mastercard-ի ներկայացուցիչ Evgeny Balezin-ը, ով կարևոր հարցեր է բարձրացրել տարածաշրջանում տարածված ռիսկերի մասին։
Mastercard-ը քննարկել է քարտերի խարդախության միտումները երկրի, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում. ինչպես նաև ամենատարածված և ակտուալ սխեմաներ (scam) և «սոցիալական ճարտարագիտության» օրինակներ. քարտով տարբեր տեսակի գործառնությունների ռիսկեր, ներառյալ էլեկտրոնային դրամապանակի գործառնություններ, դրամական փոխանցումներ, կիբերհարձակման օրինակներ; գումարի վերադարձման գործառնություններ; բարձրաձայնվել են նաև ծառայություններ մատուցողների և առևտրային հարթակների հետ աշխատելու հիմնական մոտեցումներն ու պահանջները, նկարագրվել են հիմնական համապատասխանության ծրագրերի շահագործման սկզբունքները:
Տեղի ունեցավ Mastercard-ի հակախարդախության և ռիսկերի կանխարգելման լուծումների և ծառայությունների մանրամասն ներկայացում և քննարկում:
2 օր հատկացվել է բողոքարկված գործարքների գործընթացի ամբողջական ցիկլի մանրամասն նկարագրությանը, ավտորիզացիայի հիմունքներին և խարդախության կանխարգելման տեխնոլոգիաներին. քննարկվել են տարբեր տեսակի վիճարկվող գործարքներ։
Աշխատաժողովի ընթացքում Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը ընդգծեց համատեղ համագործակցության և վճարային էկոհամակարգում ռիսկերի նվազեցման կարևորությունը։ Նրա խոսքով ` «Mastercard-ի առաքելությունն է նպաստել վճարումների ապահով և վստահելի միջավայրին: Այս նպատակին հասնելու գործում կարևոր դեր է խաղում Հայաստանի Ազգային բանկի հետ մեր համագործակցությունը և տեղական շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը»:
ՀՀ Ազգային բանկը նույնպես իր երախտագիտությունն է հայտնել Mastercard-ին և ընդգծել նման նախաձեռնությունների կարևորությունը Հայաստանի վճարային շուկայի համար։
Ֆորումի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով են կիսվել նաև Nino Tulashvili, Kuntay Simbatova, Elena Khasanova: Միջոցառումը կարևոր դեր խաղաց մասնագետների շատ ուժեղ ցանցի ստեղծման գործում՝ նվիրված վճարումների անվտանգությանը և սպառողների պաշտպանությանը:
Որպես ոլորտի առաջատար՝ Mastercard-ը հավատարիմ է մնում նորարարություններին, անվտանգության ստանդարտների առաջխաղացմանը և վճարային էկոհամակարգի ամրապնդմանը: Ընկերության շարունակական համագործակցությունը կարգավորող մարմինների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի շահագրգիռ կողմերի հետ ցույց է տալիս իր հանձնառությունը հաճախորդներին ապահով և անխափան վճարման փորձ ապահովելու հարցում: