Ուսուցումը դարձնել կենսակերպ: Կրթության զարգացման քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։ Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։ […]