Բայրամովն ու Հոգանը քննարկել են Հայաստանը
Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեք Հոգանի միջև։ Հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի շուրջ։
Քննարկվել է Ադրբեջանի երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։