Ղազախստանում անտառային հրդեհների հետևանքով 14 զոհ կա
Ղազախստանի արևելյան հատվածում անտառային հրդեհները մարել չի հաջողվում։ Հիշեցնենք, որ անտառների բռնկումը սկսվել է հինգշաբթի օրը՝ կայծակի հետևանքով։
Հրդեհի հետևանքով զոհվել է անտառնտեսության 14 աշխատակից։
Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 60 հազար հա։ Աշխատում են մոտ 1000 մասնագետ տարբեր գերատեսչություններից, ավելի քան 200 միավոր տեխնիկա, 11 ուղղաթիռ։ Աշխատանքները բարդացնում են բարձր ջերմաստիճանը, հրդեհի մեծ մակերեսն ու քամին։
Աղետի կապակցությամբ Ղազախստանի նախագահին ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։