«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»․ առաջին խաղակեսից հետո
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպման առաջին խաղակեսը։ Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն են, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։ Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք …
The post «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»․ առաջին խաղակեսից հետո appeared first on ԳԱԼԱ.
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպման առաջին խաղակեսը։
Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն են, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։ Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի հաղթել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Թիմը երկրորդ անգամ է խաղում եզրափակչում։ «Ինտերի» համար այս եզրափակիչը 6-րդն է․ թիմը երեք անգամ դարձել է գավաթակիր՝ 1964, 1965 և 2010 թվականներին։
Ի դեպ, 2022/23 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թարմացրել է մրցաշարի ռեկորդը՝ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների ազգությունների քանակով։ «Ման․Սիթիի» և «Ինտերի» մեկնարկային կազմերը ներառում էին 15 տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ (Անգլիա, Իտալիա, Բրազիլիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա, Նորվեգիա, Գերմանիա, Կամերուն, Թուրքիա, Խորվաթիա, Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա), ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։
Այսօր առաջին անգամ պատմության մեջ ՉԼ-ի եզրափակչին կարող է մասնակցել նաև հայ ֆուտբոլիստ։ «Ինտերի» հայտացուցակում ընդգրկված է Հենրիխ Մխիթարյանը, որը ևս հնարավոր է մասնակցի հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման։
The post «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»․ առաջին խաղակեսից հետո appeared first on ԳԱԼԱ.