ATP. Ջոկովիչը՝ առաջին ռակետ, Խաչանովը՝ լավագույն տասնյակում
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը: «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությունում երրորդ անգամ հաղթած սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է երկու աստիճանով և վերադարձրել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը: Երկրորդ տեղ է նահանջել իսպանացի Կառլոս Ալկարասը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկ աստիճանով …
The post ATP. Ջոկովիչը՝ առաջին ռակետ, Խաչանովը՝ լավագույն տասնյակում appeared first on ԳԱԼԱ.
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը:
«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությունում երրորդ անգամ հաղթած սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է երկու աստիճանով և վերադարձրել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը:
Երկրորդ տեղ է նահանջել իսպանացի Կառլոս Ալկարասը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկ աստիճանով բարձրացել է և այժմ եզրափակում է լավագույն տասնյակը: Խաչանովը «Ռոլան Գարոսում» հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր Ջոկովիչին:
ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հունիսի 12-ի դրությամբ
- 1 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7595 միավոր
- 2 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիաա)՝ 7175
- 3 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 6100
- 4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4960
- 5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4920
- 6 (6). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4375
- 7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4000
- 8 (8). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3515
- 9 (9). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3300
- 10 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 3125
The post ATP. Ջոկովիչը՝ առաջին ռակետ, Խաչանովը՝ լավագույն տասնյակում appeared first on ԳԱԼԱ.