Բեկում չի լինելու այդ մարդկանց մոտ, իրենք այդպես են մտածում․ Հրանտ Թոխատյանը՝ Շուշին «բոմժանոց» անվանող մտավորականների լռության մասին
Դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին, թե ինչու են ժամանակին Շուշին «բոմժանոց» անվանող մտավորականներն այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ լուռ և միասնականության կոչով հանդես չեն գալիս, ինչպես ժամանակին։
«Դուք ի՞նձ եք հարցնում դա, ես չգիտեմ՝ ինչու, որևէ նմանատիպ հարցի դժվար է պատախանել, ուրեմն այդպես են կարծում, այդպես են ապրում, այդպես են ստեղծագործում ու դա են փորձում մատուցել մեր ժողովրդին, դրա համար էլ մեր վիճակն այսօր սա է։ Բեկում չի լինելու այդ մարկանց մոտ»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ հանրային կյանքում բեկում երբ կլինի, դերասանը պատասխանեց․
«Բեկումը հենց հիմա սկսված է, մարդիկ հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենքի նախագիծ մտցնել, օրենք ընդունել տալ։ Ես դեռ հույս եմ դնում մարդկանց բանականության վրա, եթե մարդկանց բացատրեն՝ կհասկանան, որ սա հանուն մեր պետության ու երկրի համար է»։