Ավանդույթի համաձայն, մեկնում եմ Ադրբեջան․ Ռեջեփ Էրդողան
«Ավանդույթի համաձայն այստեղից (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից) կմեկնում եմ Ադրբեջան»: Այս մասին ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (չակերները Tert.am-ի) նախագահ Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանում։
Նախագահի պաշտոնը ստանձնելու երդմնակալության օրն արդեն Էրդողանը հայտնել է, թե ուր է մեկնելու առաջին արտասահմանյան այցով։