Տարոն Ոսկանյանը հեռացել է Հայաստանի հավաքականի ճամբարից
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի խաղերից առաջ ևս մեկ կորուստ ունի, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը վնասվածքի պատճառով հեռացել է հավաքականի ճամբարից: Օրեր առաջ վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարից հեռացել էր նաև ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 14-ին …
The post Տարոն Ոսկանյանը հեռացել է Հայաստանի հավաքականի ճամբարից appeared first on ԳԱԼԱ.
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի խաղերից առաջ ևս մեկ կորուստ ունի, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը վնասվածքի պատճառով հեռացել է հավաքականի ճամբարից: Օրեր առաջ վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարից հեռացել էր նաև ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսի 14-ին կմեկնի Կարդիֆ, որտեղ երկու օր անց Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի երրորդ տուրում կհյուրընկալվի Ուելսի հավաքականին, իսկ այդ խաղից երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ազգային թիմին:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն
The post Տարոն Ոսկանյանը հեռացել է Հայաստանի հավաքականի ճամբարից appeared first on ԳԱԼԱ.