Սոչիում Մացեստա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով առանձնատներ ու տնամերձ հողամասեր
Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրեւների պատճառով Մացեստա գետը դուրս է եկել ափերից, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։ Աղետի հետևանքով հեղեղվել են առանձնատներ ու տնամերձ հողամասեր, ջրի տակ է անցել նաև գրասենյակային շենք։ Բացի այդ, ջրի տակ են մնացել տասնյակ մեքենաներ, վնասվել է գազատարը։ Ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է ԱԻՆ …
The post Սոչիում Մացեստա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով առանձնատներ ու տնամերձ հողամասեր appeared first on ԳԱԼԱ.
Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրեւների պատճառով Մացեստա գետը դուրս է եկել ափերից, հայտնում է ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Աղետի հետևանքով հեղեղվել են առանձնատներ ու տնամերձ հողամասեր, ջրի տակ է անցել նաև գրասենյակային շենք։ Բացի այդ, ջրի տակ են մնացել տասնյակ մեքենաներ, վնասվել է գազատարը։
Ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է ԱԻՆ 55 աշխատակից եւ 17 միավոր տեխնիկա։
Նախօրեին ԱԻՆ լրատվական ծառայությունը զգուշացրել էր, որ մարզում սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում՝ մինչև 23 մ/վրկ։
Եղանակային կանխատեսումների համաձայն, սպասվում էր գետերի ջրի մակարդակի բարձրացում։
Սոչիի իշխանությունները որոշել են փակել քաղաքի լողափերը վատ եղանակի պատճառով։
The post Սոչիում Մացեստա գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով առանձնատներ ու տնամերձ հողամասեր appeared first on ԳԱԼԱ.