Առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս. Բորել
Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, չեմ կարող ասել:
Այս մասին ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:
«Եթե չեմ շփոթում, մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամողջականության և Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի կազմում-Tert.am) ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»,-ասել է Բորելը: