Սինանյանը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակությանը
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը: Այս մասին հայտնել է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Գլխավոր հանձնակատարը հանդիպման ընթացքում ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը: Ընդգծվել է համայնքի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու կարևրությունը:
Նիկողոս Հակոբյանը ներկայացրել է Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:
Նա նշել է, որ 2024 թվականին Բուդապեշտում պլանավորում են կազմակերպել հայկական համաժողով, որի շուրջ պատրասակամություն կա աշխատելու գրասենյակի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: