Վերահսկիչ խորհուրդն անփոփոխ է թողել՝ Facebook-ից հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը չհեռացնելու որոշումը
Meta-ի Վերահսկիչ խորհուրդը ուժի մեջ է թողել ընկերության որոշումը՝ Facebook-ից չհեռացնել հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը՝ դրա վրա ավելացնելով նախազգուշացնող էկրան: Այնուամենայնիվ, Խորհուրդը առաջարկել է Meta-ին ուժեղացնել ներքին ուղեցույցը այս տեսակի բովանդակության վերանայման շուրջ և մշակել կարգ՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցները պահպանելու և համապատասխան մարմիններին փոխանցելու համար: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ