Նախկին դատավորը՝ գործող դատավորին․ «Ես ձեզ մաղթում եմ ձեր նման դատավոր, ես մաղթում եմ, որ դուք դատապարտվեք ձեր նման դատավորի կողմից»
Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստում երբ քննարկման առարկա դարձավ Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցը, պաշտպանական կողմն ամբողջ կազմով միջնորդեց դատարանին՝ Արուսյակ Ալեքսանյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու խնդրանքով։ Նրանք տարբեր հիմնավորումներով փորձում էին ապացուցել, որ Արուսյակ Ալեքսանյանը շուրջ ութ ամիս […]