Բարեկամության նոր կամուրջ․ Գորիսի և Սեստրորեցկի միջև համագործակցության համաձայնագիր կկնքվի
Գորիսի և Սանկտ Պետերբուրգի Կուրորտնի շրջանի Սեստրորեցկ քաղաքի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Սեստրորեցկ քաղաքից պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեյ Իվանովի գլխավորությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետարանում կկնքվի համագործակցության համաձայնագիր. մինչ այդ երկու քաղաքների ղեկավարները հանդիպել են և քննարկել հնարավոր համագործակցության ոլորտները: Մասնավորապես ընդգծվել են զբոսաշրջության և մշակութային …
The post Բարեկամության նոր կամուրջ․ Գորիսի և Սեստրորեցկի միջև համագործակցության համաձայնագիր կկնքվի appeared first on ԳԱԼԱ.
Գորիսի և Սանկտ Պետերբուրգի Կուրորտնի շրջանի Սեստրորեցկ քաղաքի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Սեստրորեցկ քաղաքից պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեյ Իվանովի գլխավորությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետարանում կկնքվի համագործակցության համաձայնագիր. մինչ այդ երկու քաղաքների ղեկավարները հանդիպել են և քննարկել հնարավոր համագործակցության ոլորտները: Մասնավորապես ընդգծվել են զբոսաշրջության և մշակութային ոլորտները, որոնց շուրջ մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության նախանշման համար:
Գորիս համայնքի ղեկավարը կարևորել է դաշնակից երկրի հետ բարեկամության նոր կամուրջ ստեղծելու հանգամանքը՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն:
Հյուրերը կարճ շրջայց են իրականացրել Գորիսում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, կիսվել դրական տպավորություններով և հույս հայտնել, որ նոր բարեկամությունը 2 քաղաքների համար նոր նախաձեռնություններ ուրվագծելու համար կարևոր քայլ կլինի։
The post Բարեկամության նոր կամուրջ․ Գորիսի և Սեստրորեցկի միջև համագործակցության համաձայնագիր կկնքվի appeared first on ԳԱԼԱ.