Այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է. Տիգրան Աբրահամյան
«Գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության գիծը հանրայնացված է, և ընդդիմախոսների նկատմամբ իշխանության այս ոչ իրավաչափ գործողությունները միայն փաստում կամ հաստատում են այն, որ այս իշխանությունը չունի այլ ճանապարհ, քան գնալու բռնապետությանը հատուկ միջոցների գործադրմանը: Ցավալիորեն եմ արձանագրում, որ մենք բազմիցս հենց այս դատարանի մոտ ենք տարբեր կարված քրեական գործերով եկել և արձանագրել, որ այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է, և նրա բոլոր գործադրած միջոցները տեղավորվում են այդ որակման ներքո»։