KamAZ-ի վրայից չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են ընկել․ փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ
Հունիսի 19-ին, ժամը 17:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ճանապարհի երթևեկելի հատվածում երկաթե կտորներ են թափված: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վրայից չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են ընկել, ինչը խոչընդոտում է երթևեկությունը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ թափքերի ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացվելը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: