Եվրո-2024. Անգլիայի տպավորիչ հաղթանակը՝ 7:0
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Անգլիայի հավաքականը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն առավելության հասավ 7:0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական։ Երկու գոլ խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քալվին Ֆիլիփսը։ C խմբում …
The post Եվրո-2024. Անգլիայի տպավորիչ հաղթանակը՝ 7:0 appeared first on ԳԱԼԱ.
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Անգլիայի հավաքականը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն առավելության հասավ 7:0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական։ Երկու գոլ խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քալվին Ֆիլիփսը։
C խմբում Անգլիայի հավաքականը 4 հաղթանակ է տարել եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող Ուկրաինան 3 խաղից հետո ունի 6 միավոր։ Հյուսիսային Մակեդոնիան (3 խաղ) երրորդն է՝ 3 միավոր։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, չորրորդ տուր, C խումբ
Անգլիա — Հյուսիսային Մակեդոնիա (տեսանյութ)
Հարի Քեյն, 29, 73, 11մ, Բուկայո Սակա, 38, 47, 51, Մարկուս Ռեշֆորդ, 45, Քալվին Ֆիլիփս, 64
The post Եվրո-2024. Անգլիայի տպավորիչ հաղթանակը՝ 7:0 appeared first on ԳԱԼԱ.