Հումանիտար աղետը թակել է նաև ռուս խաղաղապահների դուռը, նրանք ևս զրկված են սնունդից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախ որևէ հումանիտար բեռնափոխադրում չի իրականացվել։ «Իրավունքի» տեղեկություններով՝ հումանիտար աղետը թակել է նաև ռուս խաղաղապահների դուռը։ Նրանք ևս զրկված են սնունդից։
Իհարկե, պահուստները բավարարում են, սովի չեն մատնվել նաև արցախցիները, սակայն դեռ որքան կդիմակայեն դժվար է ասել։ Ադրբեջանական կողմը մասնավորապես ռուս խաղաղապահներին առաջարկում է ինչքան ուզում են սնունդ ձեռք բերել իրենց վերահսկողության տակ գտնվող Աղդամից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։