Այո, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել. Կարեն Սարուխանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը Այո, վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։ Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեզ հետ ամեն բան նորմալ է։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։ Անփորձանք երթևեկություն բոլորիս։