«Վեսթ Հեմը» մերժել է «Արսենալի» մոտ 105 մլն եվրոյի 2-րդ առաջարկը կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար
«Վեսթ Հեմը» մերժել է «Արսենալի» 90 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 105 մլն եվրո) երկրորդ առաջարկը կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար, քանի որ նրանք շարունակում են նվազագույնը 100 միլիոն ֆունտ ստեռլինգ պահանջել: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Ենթադրվում է, որ «Զինագործների» նոր գործարքը պետք է լիներ 75 միլիոն ֆունտ ստեռլինգ երաշխավորված կանխիկ գումարով ու 15 միլիոն ֆունտ ստերլինգ հավելումներով:
Վաղ ակնարկները ցույց էին տալիս, որ «Արսենալը» կներկայացնի նվազագույնը 90 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առաջարկ, գումարած հավելյալը՝ այն ավելի մոտեցնելով 100 միլիոն ֆունտ ստեռլինգին:
Բայց նրանց վերջին առաջարկը չի գերազանցել 100 միլիոն ֆունտ ստերլինգի շեմը և մերժվել է: «Զինագործները» Ռայսին դարձրել են իրենց թիվ 1 թիրախը, ավելի վաղ մերժվել էր 80 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը: