Անկարան ու Բաքուն մտադիր են համատեղ վերահսկել օդային տարածքն Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան
Անկարան ու Բաքուն մտադիր են համատեղ վերահսկել օդային տարածքն Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը, գրել է Sputnik Ближнее зарубежье տելեգրամյան ալիքը։
«HAKİM Air Command and Control System» նախագիծը, նրա խոսքով, երկու երկրներին թույլ կտա արդյունավետորեն իրականացնել օպերատիվ առաջադրանքներ՝ կալանիչ ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և փողային զենքի համակարգերի օգնությամբ։
Երկու երկրները նաև կօգտագործեն սպառնալիքների գնահատման ընդհանուր ալգորիթմներ։