Մեծ Բրիտանիայում պետական պարտքի չափը 1961 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է ՀՆԱ-ն
Մեծ Բրիտանիայի պետական հատվածի զուտ պարտքը մայիսին գերազանցել է համախառն ներքին արդյունքի 100%-ը, քանի որ փոխառությունները սպասվածից ավելի են եղել, չորեքշաբթի օրը հայտնել է Ազգային վիճակագրության գրասենյակը: Այս մասին գրել է Reuters-ը։
Պետական պարտքի չափը գերազանցել է ՀՆԱ-ի չափը՝ մայիսին կազմելով դրա 100,1%-ը կամ 2,267 տրիլիոն ֆունտ ստեռլինգ: Պետական հատվածի զուտ պարտքը, չհաշված պետության կողմից վերահսկվող բանկերի պարտքը, հասել է 2,567 տրիլիոն ֆունտի (3,28 տրիլիոն դոլար), որը համարժեք է համախառն ներքին արդյունքի 100,1%-ին։
Փոխառությունների աճը պայմանավորված է եղել բնակչության էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման` կառավարության լայնածավալ ծրագրով, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմամբ: Դա հանգեցրել է պետական հատվածի ծախսերի ավելացման:
Տնտեսագետների շրջանում Reuters-ի հարցումը ցույց է տվել, որ պետական հատվածի զուտ փոխառությունը, բացառությամբ պետությանը պատկանող բանկերի, կազմել է 19,5 միլիարդ ֆունտ: