«Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներ ԱՄՆ Կոնգրեսում
Ըստ Թոմ Լանթոսի, այսօր ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են կայանալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Վեցշաբաթյա արյունալի պատերազմից երկուսուկես տարի անց, որը հայկական ուժերին դուրս մղեց Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հարակից շրջաններից, լարվածությունը կրկին աճում է: Արդեն յոթերորդ ամիսն է, ինչ շարունակվում է …
The post «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներ ԱՄՆ Կոնգրեսում appeared first on ԳԱԼԱ.
Ըստ Թոմ Լանթոսի, այսօր ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են կայանալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Վեցշաբաթյա արյունալի պատերազմից երկուսուկես տարի անց, որը հայկական ուժերին դուրս մղեց Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հարակից շրջաններից, լարվածությունը կրկին աճում է:
Արդեն յոթերորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի աջակցությունը վայելող ակտիվիստների կողմից նախաձեռնած Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը ռազմական անցակետ տեղակայեց միջանցքում, ինչը պատերազմը վերջ դրած 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթների խախտում է:
Շարունակվում են միջազգային ջանքերը՝ նվազեցնելու նոր պատերազմի բռնկման հավանականությունը, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն է, թե ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ պաշտպանելու համար, ուր Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել:
Լսումներին քննարկվելու են այն միջոցները, որոնք անհրաժեշտ են շրջափակման և բանակցությունների այս ժամանակահատվածում խոցելի էթնիկ բնակչությանը պատշաճ պաշտպանելու համար, և առաջարկություններ են ձևավորվելու ԱՄՆ քաղաքականության համար: Լսումները բաց են Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար»:
The post «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումներ ԱՄՆ Կոնգրեսում appeared first on ԳԱԼԱ.