Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևում է ՌԴ-ում տիրող իրավիճակին․ Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
«Մենք նախկինի պես կենտրոնացած ենք Ուկրաինային աջակցելու վրա», - հայտարարել են Ելիսեյան պալատում: