Մեկնարկել են Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները
![Մեկնարկել են Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-fa5a-08db772f9326_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները: Լուսանկարները Թվիթերում տարածել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
Ըստ Բաքվի, քննարկումների օրակարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը։
Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: