Խորհուրդ կտամ տեղափոխվել «Նյուքասլ». Պավլյուչենկոն՝ Սպերցյանին
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Անգլիա հնարավոր տեղափոխության մասին: «Ես քիչ եմ հավատում այս նորությանը: Այո, նա լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մեր ակումբները չեն խաղում եվրոպական մրցաշարերում: Իսկ ո՞վ է դիտում մեր առաջնությունը։ Բայց, եթե այդ հետաքրքրությունն իրական է, նա չպետք է կասկածի դրան։ …
The post Խորհուրդ կտամ տեղափոխվել «Նյուքասլ». Պավլյուչենկոն՝ Սպերցյանին appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Անգլիա հնարավոր տեղափոխության մասին:
«Ես քիչ եմ հավատում այս նորությանը: Այո, նա լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, բայց մեր ակումբները չեն խաղում եվրոպական մրցաշարերում: Իսկ ո՞վ է դիտում մեր առաջնությունը։ Բայց, եթե այդ հետաքրքրությունն իրական է, նա չպետք է կասկածի դրան։ Նման առաջարկները չեն կարող մերժվել։ Միշտ կարող ես վերադառնալ Ռուսաստան:
Ես Էդուարդին խորհուրդ կտամ տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ «Մանչեսթեր Սիթիում» շանսեր չկան: Կարող եք ընտրել հիանալի ակումբ և ոչ մի հանդիպում չանցկացնել:
Իմ կարծքիով՝ «Նյուքասլում» նա կխաղա: Այնտեղից արդեն կարող է տեղափոխվել գրանդ ակումբ, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթի»», -Պավլյուչենկոյի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուելս-Հայաստան (2-4) Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը 23-ամյա կիսապաշտպանի խաղին հետևել են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները: Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի ներկայացուցիչները տպավորվել են Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի խաղով։ Այժմ բանակցություններ են ընթանում, սակայն դեռևս պաշտոնական առաջարկ չկա։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
The post Խորհուրդ կտամ տեղափոխվել «Նյուքասլ». Պավլյուչենկոն՝ Սպերցյանին appeared first on ԳԱԼԱ.