Մեր կյանքի վերջին պատնեշն ու խրամատն ենք պահում, պիտի շրջենք սրանց անիվն ու սկսենք վերարթնացումը․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ թվում է, թե 2018 թվականից առաջ մարդ չի ծնվել, ամեն ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, այսինքն՝ ոչինչ չի եղել, և դրանից հետո է մեր կյանքն ինչ-որ կերպ այսպիսին դարձել։ Առաջնորդության մասին տարբեր պատկերացումներ կան, ոմանք ասում են, թե եկեղեցին պիտի զանգեր հնչեցնի, փողոցն առաջնորդի, և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն բոլոր զգացումները, որոնք մարդիկ ունեն այսօրվա իշխանություններից ազատագրվելու համապատկերում, մեծամասամբ տեսնում են եկեղեցու առաջնորդությամբ։ Սակայն այսօր տեղի ունեցող բոլոր քննարկումներում այդպիսի առաջնորդության հարց՝ որպես առաջնային կետ, դրված չէ։