Պետրոս Ավետիսյանը մոտ է ռուսական ակումբ տեղափոխվելուն
27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական «Խիմկիում», հայտնում է Metaratings-ը: Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում մերձմոսկովյան թիմում: Մարզչական շտաբը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն կողմերը մոտ են համաձայնության գալուն: 2023 թվականի մարտից Ավետիսյանը պաշտպանում էր ղազախական «Մակտարալի» գույները, իսկ հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում (ըստ Transfermarkt-ի): Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Fastex …
The post Պետրոս Ավետիսյանը մոտ է ռուսական ակումբ տեղափոխվելուն appeared first on ԳԱԼԱ.
27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական «Խիմկիում», հայտնում է Metaratings-ը:
Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում մերձմոսկովյան թիմում: Մարզչական շտաբը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն կողմերը մոտ են համաձայնության գալուն:
2023 թվականի մարտից Ավետիսյանը պաշտպանում էր ղազախական «Մակտարալի» գույները, իսկ հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում (ըստ Transfermarkt-ի):
Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկում» խաղացել է «Խիմկիի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ:
Ռուսաստանի ավարտված առաջնությունում «Խիմկին» զբաղեցրել էր նախավերջին` 15-րդ տեղն ու հաջորդ մրցաշրջանում կխաղա երկրի Առաջին դիվիզիոնում:
The post Պետրոս Ավետիսյանը մոտ է ռուսական ակումբ տեղափոխվելուն appeared first on ԳԱԼԱ.