Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են
Հայաստան — Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի 3-ին, սակայն միաժամանակ շուրջ 5000 օգտատիրոջ մուտք գործելու հետևանքով խափանվել էր tickets.ffa.am կայքի աշխատանքը: Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի …
The post Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են appeared first on ԳԱԼԱ.
Հայաստան — Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի 3-ին, սակայն միաժամանակ շուրջ 5000 օգտատիրոջ մուտք գործելու հետևանքով խափանվել էր tickets.ffa.am կայքի աշխատանքը:
Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպումից երեք օր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի ընտրական D խմբի առաջատար Թուրքիայի հավաքականին, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 6 միավորով երկրորդն է:
The post Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են appeared first on ԳԱԼԱ.