18-ամյա թուրք ֆուտբոլիստ Արդա Գյուլերն արդեն Ռեալի խաղացող է
Մադրիդի «Ռեալն» ու «Ֆեներբախչեն» համաձայնության են եկել Արդա Գյուլերի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնել է «Սպիտակների» մամուլի ծառայությունը։
Նա պայմանագիր է կնքել ակումբի հետ առաջիկա 6 մրցաշրջանների համար։
18-ամյա թուրք ֆուտբոլիստը տեղափոխվել է մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց։
2022/23 մրցաշրջանի ժամանակ կիսապաշտպանը 35 խաղում դարձել է 6 գնդակի և 7 գոլային փոխանցման հեղինակ։