Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հաղորդմամբ՝ «Վագների» զորքերը ոչ թե հեռանում են, այլ ռոտացիա է
«Վագների» զինյալների հեռանալը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից ուժերի ռոտացիայի մի մասն է, այլ ոչ թե դուրսբերման, հայտարարել է հանրապետության նախագահի խոսնակը:
Այս մասին հայտնում է Ազատությունը։
«Ոմանք գնացել են, իսկ մյուսները կգան»,- ասել է նախագահի խոսնակը։
«Վագների» մի քանի հարյուր վարձկան վերջերս լքել է երկիրը, Reuters-ին հայտնել է ռազմական աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով և առանց այլ մանրամասների:
Հայտնի չէ, թե քանիսն են մնացել։ Ենթադրվում էր, որ այնտեղ ընդհանուր գործում էին մոտ 1900 ռուս վարձկաններ, այդ թվում՝ «Վագներից»: