Դիլիջանի հյուրատանն անցկացված ծննդյան արարողությունն ավարտվել է դանակահարությամբ. կան բերման ենթարկվածներ
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության,, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրականացրել են հատուկ օպերացիա: Տավուշի մարզի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչությունների, Սևանի և Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների իրենց գործընկերների հետ, ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 6-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից …
The post Դիլիջանի հյուրատանն անցկացված ծննդյան արարողությունն ավարտվել է դանակահարությամբ. կան բերման ենթարկվածներ appeared first on ԳԱԼԱ.
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության,, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրականացրել են հատուկ օպերացիա: Տավուշի մարզի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչությունների, Սևանի և Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների իրենց գործընկերների հետ, ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց:
Հիվանդանոց են մեկնել մարզի ոստիկանապետն ու Դիլիջանի ոստիկանապետը: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ իրենց մոտ է ընդունվել «կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հարությունյանն է: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, մարզի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները:
Օպերատիվ տվյալներով իրականացվում է կասկածյալներին հայտնաբերելու օպերացիան ու Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկվում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ս.-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սամվել Գ.-ն, 21-ամյա Աշոտ Խ.-ն, 22-ամյա Նվեր Ղ.-ն, 22-ամյա Կարեն Վ.-ն, 21-ամյա Արսեն Ս.-ն, 21-ամյա Լևիկ Պ.-ն և Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 18-ամյա Արտեմ Մ.-ն:
Պարզվել է, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում գտնվող «Թեհմինե Հախվերդյան» ԱՁ հյուրատանը Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի ժամանակ միջադեպ է եղել: Երաժշտության ձայնի բարձրացման հետ կապված վիճաբանել են Ալբերտ Հ.-ն ու Տավուշի մարզի բնակիչ 14-ամյա Սեյրան Ղ.-ն, որի ընթացքում էլ Արմեն Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հարությունյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մասնակիցների հիմնական մասին ոստիկանները հայտնաբերել են: Ձեռանարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
The post Դիլիջանի հյուրատանն անցկացված ծննդյան արարողությունն ավարտվել է դանակահարությամբ. կան բերման ենթարկվածներ appeared first on ԳԱԼԱ.